|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օգոստոսին Անթալիայում ավելի շատ ռուսաստանցիներ են հանգստացել, քան Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի քաղաքացիներ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Անթալիայի վարչակազմի տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին ութ ամսվա ընթացքում տուրիստական նահանգ են այցելել գրեթե 1,56 մլն օտարերկրացի զբոսաշրջիկներ, այդ թվում՝ գրեթե 484 հազար ռուսաստանցիներ:
«Օգոստոսին Անթալիան ընդունել է 798,5 հազար արտասահմանցի հյուրերի, որոնց թվում ամենաշատը եղել են Ռուսաստանից հանգստացողները (336,4 հազար): Անթալիա մուտքի շուկաների թոփում նաեւ տեղ են գտել Ուկրաինան (172 հազար մարդ), Մեծ Բրիտանիան (75,5 հազար), Գերմանիան (46,5 հազար)»,-ճշտել են ՌՏՕԱ-ում:
Անթալիայի քաղաքային խորհրդի տուրիզմի գծով աշխատանքային խմբի նախագահի գնահատմամբ, սեպտեմբեր-հոկտեմբերի ակտիվ տուրիստական հոսքի դեպքում Անթալիան շանս ունի 2020 թվականն ավարտել օտարերկրացի զբոսաշրջիկների 3,5-4 միլիոն ցուցանիշով:
ՌՏՕԱ-ում նշել են, որ 2019 թվականին Թուրքիայի այս նահանգում հանգստացել են 5,5 միլիոն ռուսաստանցիներ, իսկ ընդամենը առողջարանն արտասահմանից ընդունել է 15,6 մլն հյուրերի: