| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի թշնամական գործողությունները դատապարտելի են: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:
«Ադրբեջանի թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղում դատապարտելի են: Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումն ադրբեջանցիների կողմից հսկայական վտանգ է ներկայացնում խոցելի բնակչության համար», - գրել է Փալոնը։
Ֆրենկ Փալոնն իր գրառմանը կից ներկայացրել է նաև ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների տարածած հայտարարությունը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունները:
Ավելի վաղ կատարած գրառման մեջ Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանի և բոլոր հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար:
«Ադրբեջանն արդեն երկու տարուց ավելի է՝ ապօրինաբար գերության մեջ է պահում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանին: Ալիևի վարչակարգը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորել և թույլ տվել մարդու իրավունքների տարբեր խախտումներ», - գրել էր ԱՄՆ կոնգրեսականը: