Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ամերիկացի օրենսդիրները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին` հորդորելով վարչակազմին անձեռնմխելիություն չտրամադրել Թուրքիայի անվտանգության աշխատակիցներին, ովքեր 2017 թվականին հարձակվել էին բողոքի ակցիայի մասնակիցների վրա Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում:
Էրդողանի անվտանգության ծառայության 15 անդամները մեղադրվել են 2017-ի մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի գրասենյակի մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու եւ նրանց ծեծի ենթարկելու մեջ: ԱՄՆ դատախազությունը հանել էր մեղադրանքները 11 թիկնապահների դեմ, ինչը վրդովվեցրել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին:
Թուրքիան բողոքարկում էր ներկայացրել անցյալ հուլիսին Վաշինգտոնի դաշնային դատարանի որոշումից հետո մերժել Թուրքիայի պահանջն Էրդողանի թիկնապահների եւ կողմնակիցների կողմից հարձակման ենթարկված ցուցարարների դեմ քաղաքացիական հայցը մերժելու մասին: Հարձակումը տեղի էր ունեցել Էրդողանի` դեսպանի նստավայր ժամանելուց անմիջապես հետո:
Թուրքական կառավարության մի խումբ փաստաբաններ բողոքարկել են դատավորի վճիռը, որում ասվում էր, որ ցուցարարների դեմ թուրք ուժայինների եւ Էրդողանի կողմնակիցների կողմից բռնի գործողությունները չեն պաշտպանվում Արտաքին ինքնիշխանության անձեռնմխելիության օրենքով (FSIA), քանի որ «Թուրքիայի անվտանգության ուժերը հետապնդել եւ դաժանորեն հարձակվել են ցուցարարների վրա, որոնցից շատերը գետնին էին ընկել եւ այլեւս վտանգ չէին ներկայացնում»:
Երկկուսակցական նամակը ստորագրել են Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ հանձնաժողովի անդամ Ջեյմս Է. Ռիշը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսը եւ հանձնաժողովի անդամ Մայքլ Թ. ՄաքՔոլը:
Նամակում նրանք հիշեցնում են, որ Կոնգրեսը շատ արագ մի քանի քայլ ձեռնարկեց 2017-ի մայիսյան հարձակումից հետո: «Ներկայացուցիչների պալատը հարձակումը դատապարտող բանաձեւ ընդունեց: Միացյալ Նահանգների օրենսդրությամբ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու կոչից բացի, բանաձեւում նշվում էր, որ խաղաղ հավաքների եւ ազատ արտահայտվելու իրավունքը կարեւոր է ամերիկյան ժողովրդավարության հիմքի համար»: