Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արդարադատության նախարարություն, որտեղ ներկայացրել է նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:
Փաշինյանն իր խոսքում նշեց, որ նոր նախարարին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի: Նա, ըստ վարչապետի, ՊԵԿ փոխնախագահի պաշտոնում իրեն դրսևորել է լավ կողմերով, ցուցաբերել է կազմակերպական բարձր կարողություններ:
«Կարևոր է, որ այս վճռական փուլում նոր նախարարը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: Հայտնի է, որ մենք շրջադարձային փուլում ենք և իշխանությունն ունի քաղաքական կամք անկախ դատական համակարգ ունենալու համար:
Շատ կարևոր է, որ նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից»,-ասաց Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանին՝ նշելով, որ նա Հայաստանում չէ և դա է պատճառը, որ ներկա չէ այսօր:
Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Արտակ Զեյնալյանի ներուժը և փորձը ՀՀ պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կլինի: