| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել Քոչարյանի խափանման միջոց կալանքը չփոխելու վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես նշվում է.
«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի և խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության կողմից, միջնորդություններ ներկայացնելիս որպես հիմնավորում նշվում է, թե Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի գործի քննությանը:
Քրեական գործի հարուցումից անցել է շուրջ 9 ամիս, և այս ողջ ընթացքում կալանքի երկարացման վերաբերյալ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացնելիս պարբերաբար անդրադարձ է կատարվում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, ազդեցիկ կապերին՝ ինչով էլ փորձ է արվում հիմնավորել կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
Մասնավորապես, նշվում է՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված նմանատիպ ենթադրյալ հանցագործությունների բացահայտումն առավել դժվարություններ է առաջացնում, երբ դրանք կապվում են բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղեցրած անձի անվան հետ: Կարևոր է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ զբաղեցրել է բարձրաստիճան պետական պաշտոններ՝ 1994թ. ընտրվել է ԼՂՀ նախագահ, 1997 թվականին նշանակվել է ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահ: Նշված հանգամանքները վկայում են Հայաստանի Հանրապետությունում ունեցած նրա ազդեցության և կապերի մասին:
Ստացվում, որ վերջին շրջանում աղմկահարույց տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող պաշտոնյաների նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումը գործի քննության համար խոչընդոտ չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում՝ խոչընդոտ է:
Այս փաստը գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի կիրառումը կրում է պատժիչ բնույթ»: