|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է լրագրող, xeberman.com և press-az.com կայքերի հիմնադիր և գլխավոր խմբագիր Փոլադ Ասլանովի դեմ քրեական գործ հարուցելու մասին` հայրենիքին դավաճանելու հոդվածով. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
Նշվում է, որ հետաքննությունը պարզել է, որ Ասլանովը բազմիցս հանդիպել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ և համաձայնել համագործակցել նրանց հետ գումարային պարգևատրման դիմաց: Տեղեկության համաձայն` Ասլանովը գաղտնի տեղեկություններ է նրանց տրամադրել, ինչպես նաև ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հակապետական նյութեր հրապարակել: