Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 4-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հակաահաբեկչական գործողության շրջանակներում Ադրբեջանի 6 քաղաքացի է ձերբակալել, որոնք մեղադրվում են ահաբեկչություն ծրագրելու և այլ ծանր հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է razm.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ազգային անվտանգության կայքը։
Ձերբակալված քաղաքացիների տների խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 4 միավոր «Մակարով» տիպի ատրճանակ, 1 միավոր ՏՏ տիպի ատրճանակ, ատրճանակի 5 պահետատուփ, 35 փամփուշտ, մոտ 1 կգ տրոտիլ պայթուցիկ նյութ և 2 միավոր ՌԳԴ-5 ինքնաշեն նռնակ։
Ձերբակալված քաղաքացիներն են՝ Խալիլով Նիյամեդդին Իլթիֆաթ օղլուն, Բայիմով Ռուֆիս Ահմեդ օղլուն, Հաշիմլի Ռեշադ Շյովքեթ օղլուն, Մուսաև Իլգար Ֆիքրեթ օղլուն, Ռզաև Անար Ռզա օղլուն և Աբդուլլաև Ջեյհուն Ֆազիլ օղլուն։
Գործողության արդյունքում Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցները պարզել են, որ ձերբակալված անձինք մի շարք այլ անձանց հետ 2014-ին ստեղծել են խմբավորում, որի նպատակն Ադրբեջանում շարիաթի վրա հիմնված պետություն հիմնելն է։ Իրենք էլ իրենց հռչակել են այդ պետության «էմիրներ»:
Նշվում է, որ խմբավորումը ցանկանում էր թալանել հարուստ մարդկանց՝ նրանց համարելով «գյավուրներ» (անհավատ): Հարուստներից գողացած փողով խմբավորման անդամները ծրագրել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանում, հարձակումներ գործել երկրի իրավապահ մարմինների վրա։