|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայում իբր Էրդողանին վիրավորելու պատճառով տուժողների թիվը օրեցօր ավելանում է:
Ըստ Demokrathaber-ի՝ ամառային ճամբարին մասնակցելու կոչ անելու համար Կ.Պոլսի Բեյօղլու փողոցում սեղան դրած և երաժշտություն միացրած Ուսանողների երիտասարդական միության 3 անդամ ձերբակալվել է՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:
Սակայն դեպքն այդքանով չի ավարտվել: Այդ ընթացքում ուսանողների ձերբակալությունը լուսաբանող երկու լրագրողներ ծեծի են ենթարկվել: Տեղեկությունների համաձայն՝ դեպքը լուսաբանելիս ոստիկանները մոտեցել և արգելել են տեսագրել: Ոստիկաններից մեկը հրահանգել է ձերբակալել կին լրագրողին՝ հրաժարվելով ներկայանալ:
Ոստիկանության բաժանմունքում լրագրողների ինքնության քարտերը ստուգելուց հետո նրանց ազատ են արձակել:
Ձերբակալված երեք ուսանողների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում: