|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ճեպազրույցում նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման գործընթացը «լավ է ընթանում»:
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պեսկովն ընդգծել է, որ եռակողմ համաձայնագրերի իրագործումն ընթանում է Պուտինի շատ ակտիվ մասնակցությամբ:
Ըստ Կրեմլի խոսնակի՝ Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը ղարաբաղյան բանակցություններում, եթե դրանք նպաստեն գործող համաձայնագրերի իրականացմանը: