Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բենզինի գնի իջեցումը մեծ իրարանցում է առաջացրել սպառողների շրջանում: Շատերը, հետագայի մասին մտածելով, այս ընթացքում շտապում են իջեցված գներով բենզինի կտրոններ ձեռք բերել, քանի որ ոչ ոք դեռ չգիտի` ինչքան ժամանակ սա կտևի: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն բենզինի գնի անկումը մի քանի հանգամանքներով է բացատրում:
«Առաջին գործոնն այն է, որ համաշխարհային շուկայում կտրուկ իջել են նավթի գները, բայց բենզինի ինքարժեքի մեջ նավթի գործոնը 5-7 տոկոս է կազմում, սակայն այնուամենայնիվ ազդեցություն թողնում է: Ամենակարևոր գործոնը ռուսական ռուբլու արժեզրկումն է, իսկ մեր պայմանագրերը «Ռոսնեֆտ»-ի հետ հիմնականում ռուբլով են և դրա արժեզրկման արդյունքում մեծ մոտ ներկրվող բենզինի գինը նվազում է: Երրորդ գործոն այն է, որ պահանջարկն է նվազել շուկայում, դա էլ իր հերթին հանգեցրել է գների իջեցման»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Նրա խոսով` շուկայում բենզինի միաժամանակյա նվազումը փաստում է, որ մեր շուկայում գործող երեք խոշոր տնտեսվարողները` CPS, Flesh, Max oil, գտնվում են հակամրցակցային համաձայնության ռիսկի գոտում:
«Ինչպես գների միաժամանակյա բարձրացումը, այնպես էլ միաժամանակյա գների իջեցումը փաստում է այդպիսի հակամարցակցության մասին: Հնարավոր չէ երեք տնտեսվարողի մոտ միաժամանակյա նման գնային քաղաքականություն տեղի ունենա, քանի որ իրենք ձեռք են բերում այդ վառելիքները տարբեր տնտեսվարողներից, իրականացնում են ներկրման ժամանակ տարբեր ծախսեր, տարբեր ցանցեր ունեն, սակայն իրացնում են միևնույն գնով: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մեր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուղղակի անգործության է մատնված, անտեսում է բենզինի շուկայում տարիներ շարունակ իրականացվող հակամրցակցային համաձայնության ռիսկը: Այդ ռիսկը կա և որևիցե քայլ այդ ուղղությամբ չեն իրականացնում: Այս գների նվազման արդյունքում դաշտն ավելի է մոնոպոլացվելու: Եթե վերջին տարիների ընթացքում մոնոպոլացվել է բենզինի ներկրումը, այդ երեք տնտեսվարողները ներկրման 100 տոկոսին են տիրապետում, հիմա դա տեղափոխվելու է նաև բենզալցակայանների շուկա: Տարբեր հաշվարկներով նրանց է պատկանում բենզալցակայանների 1/3-ը, այս իջեցման և ցածր պահանջարկի պարագայում փոքր բենզալցակայաններն ուղղակի դուրս են գալու շուկայից կամ էլ իենց բենզալցակայանները տրամադրելու են այս երեք խոշոր տնտեսվարողներին: Եվ այս իրավիճակից հետո այդ տնտեսվարողները կարող են կտրուկ բենզինի գինը բարձրացնել»,-նշեց նա: Հարցին` մինչև ինչքան կարող է բենզինի գինն իջնել, Պարսյանը նկատեց.«Եթե ռուսական ռուբլին ավելի արժեզրկվի, մեզ մոտ դա բնականաբար ամենամեծ ազդեցություն կունենա բենզինի գնի վրա»:
Անդրադառնալով մեծ քանակությամբ բենզինի կտրոններ ձեռք բերելուն, տնտեսագետը նշեց, որ դա ընդունված տարբերակ է. «Ցածր գնի պայմաններում ավելի շատ ապրանք ձեռք բերելու տարբերակն ընդունված է, բայց դրա հետևանքով գինը կբարձրանա, քանի որ պահանջարկը կավելանա: Բայց չեմ կարծում, որ դա մասսայական բնույթ ունի, քանի որ տնտեսվարողներից շատերն այս պահին դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ ֆիզիկական անձինք էլ հիմա նստած են տանը: Եթե կտրոններ էլ ձեռք բերեն, ապա խոսքը մի քանի ամսվա մասին է : Տարեկան կտրվածքով դա չի արվի, որն էական ազդեցություն չի կարող ունենալ»: