Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է Ստամբուլում դանակահարված հայ կնոջ և նրա ընտանիքի` Հայաստան վերադառնալու որոշմանը:
«Հայ կին մը, Սամաթիոյ մէջ, 31 Մայիսին ենթարկուեցաւ ատելութեան յարձակումի մը։ Յարձակողները տակաւին ձերբակալուած չեն։
Երէկի իմ այցելութեան ընթացքին յայտնեցին, թէ որոշած են ընտանեօք լքել երկիրը։
«Մի՛ երթաք», չկրցայ ըսել։
Պատասխանատուները ամօթ չունին, բայց ես անգամ մը եւս ամչցայ իմ երկրի փոխարէն։»,- գրել է Փայլանը: