|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի խորհրդարանի՝ ծագումով հայ պատգամավոր Կարո Փայլանը կստանա Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի «Խաղաղության մրցանակը»։
Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում հոկտեմբերի 8-ին՝ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գալա բանկետի շրջանակում։
«Կարո Փայլանն իսկական ժամանակակից հայ հերոս է, որն իշխանություններին անվախ եւ քաջությամբ ասում է ճշմարտությունը, քանի որ նա ամենուր հայերի համար արդարություն է փնտրում»,- նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի ղեկավար Նորա Հովսեփյանը։
Մրցանակակիրների թվում են նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կոնգրեսական Ադամ Շիֆը, Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրը, ինչպես նաեւ System of a Down խումբը։
Փայլանը նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի համաժողովում ելույթ կունենա, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-7-ը Փասադենայում։