|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի կարծում, որ Վիտալի Բալասանյանի հրաժարականը որևէ կապ ունի հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների հետ: Yerkir.am-ի հետ զրույցում նա մեկնաբանեց` կատարվող փոփոխությունները ոչ թե կադրային ջարդի հետևանք են, այլ պարզապես փոփոխություն, ռոտացիա:
«Անձնավորություններ, որոնք ունեն վաստակ ազգային ազատագրական պայքարում, պատերազմում, հաղթանակների ժամանակ, մնացել են տարբեր կառույցներում ու ղեկավար դիրքերում: Իսկ ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարին` Վիտալի Բալասանյանին, ապա նա ակտիվորեն զբաղվելու է քաղաքական գործունեությամբ: Դա է պատճատը, որ նա հրաժարական է տվել»,- ասաց Բաբայանը:
Yerkir.am-ի ճշտող հարցին` Վիտալի Բալասանյանին պետական ապարատում այլևս չե՞նք տեսնի, նա արձագանքեց. «Հաշվի առնելով, որ փոփոխություններ են լինելու, Արցախում ընտրություններ են լինելու, դժվար է ասել` ինչ կլինի 2020-ին»:
Մանրամասնեցինք` խոսքն ավելի մոտ ժամկետների մասին է: Բաբայանն ի պատասխան հավելեց, որ նախագահական ընտրություններին մի քանի ամիս է մնացել` մարտին են անցկացվելու:
Հարցին` Արթուր Աղաբեկյանի և Վիտալի Բալասանյանի հրաժարականներն արդյո՞ք քաղաքական ենթատեքստ չունեն, բացասական պատասխան տվեց. «Քաղաքական որևէ ենթատեքստ չեմ տեսնում: Ի՞նչ քաղաքական ենթատեքստ պետք է լինի»: