կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-28 15:51
Հասարակություն

Հրաժարականս քաղաքական ենթատեքստ չունի

Հրաժարականս քաղաքական ենթատեքստ չունի

Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հրաժարական տալու պատճառներին:

 

Տեղեկացնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել` նա նշել է, որ դա պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաև անձնական պատճառներով:


«Որոշումը ես կայացրել եմ շատ դժվարությամբ, և հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այն որևէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Կրկին հաստատում եմ, որ որոշումը պայմանավորված է միմիայն անձնական հանգամանքներով: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և Երևանի ավագանուն` ինձ վերապահված վստահության համար, ինչը ես քաղաքապետի լիազորությունների շրջանակում փորձել եմ արդարացնել: Շնորհակալություն բոլոր երևանցիներին, քաղաքապետարանի թիմին, բոլոր գերատեսչություններին ու կազմակերպություններին, որոնք սատար կանգնեցին մեր նախաձեռնություններին ու ծրագրերին: Միաժամանակ ներողամտություն եմ հայցում անավարտ մնացած գործերի ու պարտավորությունների համար, ինչպես նաև այն սպասելիքների ու ծրագրերի համար, որ ուներ երկրի բարձրագույն իշխանությունը և հանրությունը` իմ պաշտոնավարման հետ կապված: Ես շատ-շատ եմ սիրում ձեզ, և դեռ շատ բան ունենք անելու միասին, և անելու ենք մեր սիրելի Երևանի ու մեր երկրի համար»,- նշել է Կարեն Կարապետյանը: