կարևոր
2227 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-16 13:37
Քաղաքական

Քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում․ Քերոբյան

Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ հրապարակեց Վահան Քերոբյանին տնային կալանք տալու միջնորդության որոշումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ խափանման միջոց ընտրելով տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։

Մինչև նիստի սկսվելը լրագրողները դատարանի դահլիճում հարցեր ուղղեցին Քերոբյանին։ Իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերին Քերոբյանը չպատասխանեց՝ նշելով, որ քննություն է ընթանում։
Պաշտպանելով Փաշինյանին՝ նա ընդգծեց, որ իր հետ կատարվողում քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ «Բայց Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս գործի հետ, քաղաքական ենթատեքստ չկա» ,-ասաց նա։

Նախկին նախարարը հետաքրքրվեց՝ նոր նախարար նշանակվե՞լ է։ Լրագրողի հարցին՝ դա՞ է իրեն մտահոգող միակ հարցը, Քերոբյանը պատասխանեց՝ այո։

Մանրամասն՝ տեսանյութում