կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 14:30
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական ենթատեքստ եմ տեսնում ընդդիմախոսների բոյկոտում․ Արայիկ Հարությունյան

Քաղաքական մեր ընդդիմախոսների մեծ մասը հատուկ բոյկոտել է ընտրությունները՝ հետաձգելու անվան տակ չեզոքացնելու համար ստեղծված մթնոլորտը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսում։

«Ծանր ժամանակներում ժողովրդավարական ընտրություններ ենք անցկացրել․ ծանր, որովհետև քաղաքական մեր ընդդիմախոսների մեծ մասը, նախօրոք հասկանալով ընտրության արդյունքները, համաճարակը հիմք ընդունելով՝ փորձել են քաղաքական երանգավորում տալ։ Եթե շատ մտահոգված են մեր ժողովրդի առողջապահական խնդիրներով, ապա առօրյան այսօր ընդհանրապես վտանգավոր է։ Այս պատճառով հայտարարում եմ, որ հետաձգման հայտարարությունները քաղաքական բնույթ էին կրում»,-ասաց նա։

Որպեսզի համաճարակի իրավիճակը չվերածվի տնտեսական ճգնաժամի և հաղթահարվի պարենային հնարավոր դեֆիցիտը, Արայիկ Հարությունյանը անհրաժեշտ է համարում ամբողջ հայությամբ համախմբվելը Հայաստանի Հանրապետության իշխանության շուրջը՝ միասին լուծելու այդ պրոբլեմը։

«Ես շարունակելու եմ հասարակությունը համախմբելու քաղաքականությունը, որևէ խնդիր որևէ քաղաքական գործչի հետ չունենք»,-ասաց նա։

Ընտրված նախագահը նաև վստահեցրեց, որ քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ։

«Նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, որ պատրաստվում էի դիմել դատարան, բայց մտափոխվել եմ՝ համախմբվածությունից ելնելով։ Բացի մի դեպքից, որ ոչ Արցախի քաղաքացին  հիմար-հիմար արտահայտություններ է արել, իբր՝ թաղումներն, հարսանիքներին միլիոններ ենք տալիս, այս մարդու մասով դատարան դիմելու եմ և այդ մարդուն  գնահատական տալու համար շուտով ռեոպորտաժ կլինի»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Կադրային քաղաքականության մասին նա նշեց, որ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողները պետք է լինեն հասանելի հանրության համար, աշխատեն թափանցիկ, հարգվեն հասարակության կողմից՝ հիմքում ունենալով արհեստավարժությունը․ «Կլինեն փոփոխություններ, բայց այսօր դեռ չեմ մտածել դրա մասին։ Կհիմնավորենք»։

Սամվել Բաբայանին պաշտոն տալո՞ւ են, թե՞ ոչ, որևէ բանակցություն ոչ մեկի հետ չի եղել։ Բացի այս, Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ Սամվել Բաբայանը հայտարարել է՝ պաշտոնն իրեն չի հետաքրքրում, քննարկելու են ծրագիրը։

Համագործակցելու է թե՛փողոցի, թե՛ խորհրդարանի ընդդիմության հետ։

Կոլացիո՞ն, թե՞ այլ ձևաչափով՝ վերջնական որոշված չէ․ «Պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ, օրակարգը նշել եմ՝ սոցիալ-տնտեսական ընդհանուր ծրագիր, ղարաբաղյան խնդիր, անվտանգություն, և ՀՀ իշխանությունների հետ ներդաշնակ աշխատանք»։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով քայլեր արվելո՞ւ են՝ հաշվի առնելով ԱՀ որոշ փոխվարչապետերի միջնոդությունները, Արայիկ Հարությունն ասաց, որ մինչև այդ էլ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը նման նախաձեռնությամբ հանդես եկել է, ստորագրություններ է հավաքել, դիմել ՀՀ դատախազությանը․ «Բայց երբևէ ՀՀ արդադատության համակարգի գործունեությունը կասկածանքի տակ չենք դրել»։

Արտասահմանյան այցերից առաջինը, հանավաբար, կգնա Ռուսաստան՝ հաշվի առնելով այնտեղի մեծ Սփյուռքը, չօգտագործված ներուժը, ինչպես նաև այն, որ արցախցիների համայնքը հիմնականում Ռուսաստանում է։

ՀՀ նախագահի հետ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց անցկացրել է, պաշտոնական շնորհավորանքը՝ ստացել։ ՀՀ վարչապետի հետ հեռախոսով խոսել է, բայց պաշտոնական շնորհավորանքը, նրա խոսքով՝ «ըստ անհրաժեշտության կամ առաջիկայում»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահական  ընտրությունների նախնական արդյունքներով՝ Արայիկ Հարությունյանը ստացել է 88 տոկոս կողմ քվե, Մասիս Մայիլյանը՝ 12 տոկոս։

Մանրամասն՝ տեսանյութում․