Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ–ի գրասենյակի առջև մի շարք քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ «Մենք չենք հանդուրժելու ադրբեջանական ագրեսիայի դեմ առաջադեմ հասարակության լռությունը»,– նշում են մասնակիցները։
«Այս փոքրիկը եկել է ասելու, որ ՄԱԿ–ը դավաճանում է իր սկզբունքները։ Ոչ ոք չպետք է անտեսվի։ Բայց փաստացի մի ամբողջ ազգ անտեսվում է»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից Արմինե Մելքոնյանը, ինչպես նաև հրապարակել հետևյալ հայտարարությունը. «2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ՄԱԿ ներկայացված փաստերը, որ հայ գերիների 90 % ֊ի դիակները խոշտանգված և անարգված էին, լռեցվեցին և ոչ մի արձագանք չգտավ, ոչ ոք Ադրբեջանի համար զսպաշապիկ չդարձավ, ոչ ոք պատիժ չսահմանեց։ Վաղը` մեր գերիների սպանությունը, միայն նրա համար, որ հայ են, մեր դիակների անարգումը, գերիների խոշտանգումը, ՄԱԿ֊ի Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպին ստիպելու ենք բարձրաձայնելու։ Մենք չենք հանդուրժելու Ադրբեջանական ագրեսիայի դեմ առաջադեմ հասարակության լռությունը։ Մենք պայքարելու ենք մեր երեխաների թիկունքում, մենք այլևս խեղճ լինելու իրավունք չունենք»։