Թրամփի ու Մակրոնի կողմից տնկված կաղնու ծառը չորացել է
Անցյալ տարվա ապրիլին ԱՄն և Ֆրանսիայի նախագահների կողմից համատեղ տնկված կաղնու ծառը չորացել է, գրում է РИА Новости-ն: Էմանուել Մակրոնը 2018թ ապրիլին պաշտոնական այցով ժամանել էր ԱՄՆ` ֆրանս-ամերիկյան հարաբերությւոնների 250-ամյակի կապակցությամբ: Այցի շրջանակներում Մակրոնն ու Թրամփը ծառ են տնկել Սպիտակ տան բակում` ի նշան բարեկամության: Կաղնու ծառը պետք է դառնար երկու երկրների հարատև բարեկամության խորհրդանիշ: