Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Մեր բազմաթիվ եղբայրների, քույրերի, զավակների, ընկերների, հայրերի արյան գնով Արցախը հռչակեց իր անկախությունը, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ շեշտելով՝ այդ արյունը չի չորացել։
«Այսօր արդեն 10-րդ ամիսն է, ինչ Արցախ աշխարհը գտնվում է կալանքի և պաշարման մեջ՝ անմարդկային պայմաններում, սակայն մերժելով հրաժարվել իր անունի, պատվի և արժանապատվության պայքարից, վերստին վկայելով, որ մենք կոչված ենք անմահության և հաղթանակի, և ոչ մեռելության և պարտության։
Այսօր Արցախ աշխարհը՝ իր փոքրով ու մեծով, իր չծնված երեխայով փրկում է հայ ժողովրդի պատիվը և անունը՝ երբեք չփնտրեով խաչի թեթևությունը, այլ բոլորիս փոխարեն, մեր փոխարեն կրում է այդ ամբողջ խաչի ծանրություն ու պատասխանատվությունը»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Նա նշեց նաև՝ աշխարհը փորձում է մեզ պարտադրել ստորացուցիչ ու նվաստացնող, մուրացիկ խաղաղություն՝ փորձելով գողանալ մեզանից մեր կենսագրությունը, հիշողոթյունը, մեր արյունը, մեր ժառանգությունը, արդարության ու ճշմարտության ձգտումը, ինչն անթույլատրելի է։
Հայոց եկեղեցին, ինչպես ընդգծեց Բագրատ Սրբազանը, հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը․
«Այո, Հայոց եկեղեցին հաստատում է, որ Արցախի ինքորոշման իրավունքը, դրա իրացումը անվիճարկելի և անսակարկելի է»,- հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդը։