կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-16 23:07
Տնտեսական

Նոր առաջարկ. դիմավորեք Ամանորը հողի մեջ տնկված տոնածառով

Նոր առաջարկ. դիմավորեք Ամանորը հողի մեջ տնկված տոնածառով

Այսուհետեւ հնարավոր է Սուրբ Ծննդյան տոներն անցկացնել իսկական տոնածառով: Կարելի է այն գնել կամ վարձակալել: Առաջարկը վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամինն է:

 

«Ամեն տարի ծննդյան տոներին շատ եղեւնիներ եւ սոճիներ են կտրվում եւ տոներից հետո հայտնվում աղբանոցում: Մենք առաջարկում ենք չհատել ծառերը, այլ՝ վարձակալել (1500 դրամ) կամ գնել (2000 դրամ) «կենդանի» ծառեր` հողի մեջ տնկված սոճիներ եւ եղեւնիներ»,- առաջարկեց «Արեւորդի. էկո ակումբի» սան Աննան եւ ավելացրեց. «Ունենք նաեւ տոնածառի ոչ էլեկտրական լույսեր, որոնք արեւի էներգիան կլանելով են աշխատում: Մեր նպատակն է, որ երեխաները հասկանան` բնությունը իրենց տունն է եւ պահպանեն այն»:

 

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համագործակցությամբ այս տարի երրորդ անգամ կազմակերպվեց լայնածավալ նկարչական մրցույթ`հնարավորություն ընձեռելով ոչ միայն Հայաստանում ապրող մանուկներին եւ երիտասարդներին, այլեւ Սփյուրքի նոր սերնդին ներկայացնել բնության եւ նրա խնդիրների վերաբերյալ իրենց գեղագիտական ընկալումը, մոտեցումները:

 

«Առաջարկում ենք նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից հավաքված ծաղիկներից պատրաստված թղթերից պատրաստված տոպրակներ եւ տոնածառեր»,- ասաց Անի Հարությունյանը:

 

Իսկ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը կոչ արեց բոլորին, չհատել ծառերը քանի որ «երկիր զարգացումը ճիշտ ուղիով է ընթանում՝ միայն բնության պահպանման դեպքում»: