Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք զինվորագրվել ենք մեր երկրին՝ մեր մեծ Արմենիային՝ դա Հայաստանի և Արցախի Հանրապետություններն են, վստահ եմ, որ մենք կարճ ժամանակում թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ սոցիալ-տնտեսական հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության նահատակ կամավորների պարգևատրման արարողությանը։
«Կրկնակի խոնարհումս մեր նահատակված ընկերների հարազատներին, միշտ ձեր կողքին ենք․ ես վստահ եմ, որ հայուհու արգանդը երբեք չի չորացել, չի չորանալու, միշտ ծնելու է հերոսներ, համոզված եղեք՝ մենք զինվորագրվել ենք և հաղթելու ենք, դուրս ենք գալու այս ծանր վիճակից»,-ասաց Վիտալի Բալասանյանը։
Նա նկատեց, որ երեխաների աչքերում հրամայական կա․ «Երեխաներ, համոզված եղեք, հաղթանակած երկիր ենք հանձնելու ձեզ»։
Նշենք, որ Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը: Արցախի համար մղված մարտերում հերոսաբար զոհված գումարտակի 28 նահատակներից հինգը հետմահու պարգևատրվեցին Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով, մյուսները՝ «Արիության համար» մեդալով: Պարգևները հանձնեց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: Ցուցադրվեց նաև գումարտակի մարտական ուղուն նվիրված «Կամավորները» փաստագրական ֆիլմը:
Մանրամասն՝ տեսանյութում․