Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում աճել են օտարերկրյա ներդրումները՝ 32.2 մլրդ դրամից դառնալով 47.3 մլրդ դրամ: Բայց մյուս կողմից ուղղակի ներդրումները նվազել են. եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները 40.7 մլրդ դրամ են կազմել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 3.7 մլրդ դրամ է կազմել: Հատկանշական է փաստը, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում իշխանության ղեկին դեռևս ՀՀԿ-ն էր, որի օրոք տնտեսական ցուցանիշները ապահովվում էին հանքարդյունաբերության շնորհիվ:
Սա նշանակում է, որ անցած տարվա առաջին եռամսյակում ներդրումները հիմնականում ուղղված են եղել հանքարդյունաբերության ոլորտ, միայն 20.6 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել էր Ջերսի օֆշորային կղզուց՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար: Հիմա, սակայն, հանքը չի գործում: Նոր իշխանությունների օրոք ՀՀ-ում ավելացել են ՌԴ-ից եկած օտարերկրյա ներդրումները՝ 12.5 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 5.7 մլրդ դրամի դիմաց»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթում։