|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են համալսարանական ծրագրի մեջ ներդնել պարտադիր կրոնական կրթությունը:
Ապրիլ ամսվա վերջին Պետական խորհրդի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի ղեկավար Մուբարիզ Գուրբանլըն հայտարարել էր, որ սկսած 2020 թ. համալսարանների ուսանողները ունկնդրելու են իսլամին և այլ կրոններին նվիրված դասախոսություններ: Նա նշել է, որ համալսարանական մակարդակով կհանձնվի քննություն, իսկ տարրական և միջնակարգ դասարաններում իսլամին վերաբերող դասեր կմտցվեն. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Ադրբեջանում, որտեղ շատերը պաշտպանում են երկրի աշխարհիկ կարգերը, այս որոշումը թերահավատորեն են ընդունել:
«Բոլորիս շնորհավորում եմ, մենք մոտեցել ենք Միջնադարին: Դպրոցում կրոնական կրթությունը պարտադիր կդառնա: Ապրենք մենք». – հայտարարել էր Ադրբեջանում հայտնի կոմպոզիտոր և մշակութաբան Էլմիր Միրզոյեվը:
Կրոնական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների կոմիտեն, ի պատասխան դժգոհությունների, նշել է, որ դրանց նպատակը կրոնական ատելության, ծայրահեղության վատ հետևանքների ցուցադրումն է:
Չնայած, որ երկրի 97 տոկոսն իրեն համարում է մուսուլման, այնուհանդերձ քչերն են ակտիվորեն հետևում իսլամական բարքերին: Սակայն ԽՍՀՄ անկումից հետո բնակչության մոտ ակտիվացավ կրոնի հանդեպ հետաքրքրությունը: