Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որն այսօր ընդունվեց կառավարության նիստում:
Հարցին, թե արդյո՞ք կրթական նոր օրինագծով հեռակա կրթությունը, որպես այդպիսին, վերանում է, նախարարը պատասխանեց, որ այսօրվա հեռակա ուսուցման ձևաչափը իր տեղը կզիջի նորին: Հին ձևաչափով` տարին երկու անգամ ուսանողը հրավիրվում է դասերի, մինչդեռ նոր ձևաչափով ուսանողը բակալավրիատի համար իր 250 կրեդիտները կարող է հավաքել 4-6 տարիների ընթացքում, իսկ եթե աշխատում է, ապա` մինչև 8 տարիների ընթացքում` անցնելով մասնակի ուսուցման: Այդ դեպքում հեռակա ուսուցումը ձևական չի լինի, այլ նա ութ տարիների ընթացքում կարող է հանձնել իր կրեդիտները` զուգահեռ աշխատելով ու ձեռք բերելով գործնական հմտություններ:
Վճարման ձևաչափը ևս կփոփոխվի: Նախկինում ուսանողը սկզբից վճարում էր, ենթադրենք, 600 հազար դրամը և համարվում ուսանող: Իսկ հիմա կնկարագրվի ամեն կրեդիտի արժեքը, և եթե ուսանողը երեք կրեդիտ է հավաքում ու չորրորդ մոդուլով չի ստանում, ապա նա կկարողանա հաջորդ տարի վճարել միայն չորրորդ մոդուլի գումարը և վերահանձնել` դրանով հրաժարվելով լիկվիդների պրակտիկայից, որը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: