կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-04 17:24
Տարածաշրջան

Ռուսաստանում սկսվել է Ս-400-ներ շահագործել պատրաստվող թուրք մասնագետների ուսուցումը

Ռուսաստանում սկսվել է Ս-400-ներ շահագործել պատրաստվող թուրք մասնագետների ուսուցումը

Թուրքիայի ՊՆ մասնագետները Ռուսաստանում սկսել են Ս-400 զենիթահրթիռային համալիրների շահագործման հմտություններ ձեռք բերել: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն:

«Ռուսական Գատչինա քաղաքում սկսվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմի ուսուցումը»,-  նշել է Թուրքիայի ՊՆ-ն:

Թուրքական անձնակազմի ուսուցումը կշարունակվի սեպտեմբերի 1-ից հունվարի 2-ը:

Օգոստոսի 27-ին սկսվել է Ս-400-ների երկրորդ մարտկոցի մատակարարումը  Թուրքիա: Այս անգամ նույնպես համակարգի մասերը վայրէջք են կատարում «Մյուրթեդ» օդանավակայանում. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Թուրքիան և Ռուսաստանը 2017 թ. սեպտեմբերին Ս-400-ների վերաբերյալ պայմանագիր էին կնքել, որի արժեքը կազմում է 2.5 մլրդ ԱՄՆ դոլար: Ըստ պայմանագրի՝ Անկարան կստանա Ս-400 համակարգերի 2 դիվիզիոն: Մատակարարումը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ից և, ըստ Էրդողանի՝ ամբողջապես կավարտվի 2020 թ. գարնանը: