|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Տնտեսական աճը սպորտային ցուցանիշ չէ, որ անընդհատ աճի. պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված տնտեսական աճի ցուցանիշների հետզհետե նվազումը ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
«Պետք է նայել նաև իրականության տեսանկյունից, թե ինչ մակրոտնտեսական միջավայրում է գտնվում Հայաստանը: Ուստի պետք է խոսել այն մասին` իրատեսակա՞ն են տնտեսական աճի կանխատեսումները, թե՞ ոչ»,- ասաց նա:
Դիտարկմանն ի պատասխան, որ շատ տնտեսագետներ կանխատեսում են, թե չի ապահովվելու 2,2 տոկոս տնտեսական աճ, Պավել Սաֆարյանը նշեց, որ նման կանխատեսումներ անողները ընդամենը կարծիք են հայտնում, պետք է ներկայացնեն նաև կոնկրետ հիմնավորումներ, այնպես, ինչպես կառավարությունն է տնտեսական աճի ցուցանիշները ներկայացնելիս տալիս նաև հիմնավորումներ:
Հարցին` արդյո՞ք զգալի են բյուջեի եկամուտները ԵՏՄ մտնելուց հետո, փոխնախարարը պատասխանեց, որ զգալի մուտքեր չկան, և որ ԵՏՄ երկրների մոտ ևս տնտեսական հիմնախնդիրներ են առաջացել: