|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արցախում ընթացող ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախի Հանրապետության հավաքականը կմրցի Ա խմբի առաջատար Աբխազիայի ընտրանու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումը կկայանա հունիսի 4-ին, ժամը 18:00-ին Մարտունի քաղաքի մարզադաշտում:
Արցախի ընտրանին առաջին խաղում 3:2 հաշվով հաղթանակի է հասել Սապմիի հավաքականի նկատմամբ: Երկրորդ տուրում 4:1 հաշվով զիջել է Չամերիայի ընտրանուն, և 3 միավորով երկրորդ և երրորդ հորիզոնականը կիսում է վերջինի հետ:
Աբխազիայի թիմն առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել է Չամերիայի ընտրանուն, իսկ երկրորդ խաղում 0:1 հաշվով առավելության է հասել Սամպիի հավաքականի նկատմամբ:
Բ խմբում ընդգրկված Արևմտյան Հայաստանի հավաքականը կմրցի Պադանիայի հավաքականի հետ: Առաջին խաղում Արևմտյան Հայաստանի թիմը 1:2 հաշվով զիջել է խմբի առաջատար Հարավային Օսիայի թիմին, իսկ երկրորդ խաղում 0:5 հաշվով առավելության է հասել Սեկեի լանդի ընտրանու նկատմամբ: