Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ օրենսդիրները քննարկում են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նոր օրենսդրական նախագիծը. հայտնում է NPR-ը՝ ԱՄՆ ազգային ռադիոալիքը:
«Խորհրդարանի պատգամավորները քննարկում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին և Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքների ընդունման հարցը։ Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը քննարկել էր այն հարցը, որ 1915թ․ իրադարձությունները, երբ 1,5 միլիոն հայ էր սպանվել, որակվի որպես ցեղասպանություն։ Թուրքիայի կառավարությունը պատմականորեն հանդես է գալիս այդ ճանաչման դեմ և, ինչպես սպասվում է, կդիմակայի վերոհիշյալ երկու նախաձեռնությանն էլ»,- ասվում է ռադիոհաղորդման մեջ:
Օրենսդրական նախագծի քննարկման ընթացքում Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիայի կառավարությունը, իհարկե, դժգոհ կլինի նախաձեռնությունից։
«Ես վստահ եմ, որ Թուրքիայի կառավարությունը դժգոհ է, սակայն մենք էլ ենք դժգոհ Թուրքիայի կառավարությունից»,- ասել է նա: