Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 16-ին ընդունել է «Հյուման Ռայթ Ուոչ» կազմակերպության՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով բաժանմունքի փոխտնօրեն Ջեյն Բյուքենընին, և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Գիորգի Գոգիային, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները:
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս խմբին պատկանող ոչ միայն երեխաները, այլ նաև հասուն մարդիկ ունեցել և այսօր էլ ունեն հասարակությանն ինտեգրվելու խնդիր: Հանձնաժողովի նախագահը հյուրերին ցույց է տվել այն տեսաձայնագրությունը, որտեղ ինքը հաշմանդամի սայլակի վրա փորձարկում է երևանյան բոլոր թեքահարթակները, որոնց գերակշիռ մեծամասնությունը հարմարեցված չէ հաշմանդամության սայլակին: Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ այսօր էլ այդ շերտի ներառականության հարցը դեռ չլուծված խնդիրներից մեկն է:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն, որի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկելու է հեղափոխական մոտեցումներ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Կառավարության կողմից հատկացվող գումարները պետք է ճիշտ տեղաբաշխվեն և տրվեն հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, որպեսզի վերջինս մնա ընտանիքում: Հանձնաժողովի նախագահի այս տեսակետը պաշտպանել է նաև Ջեյն Բյուքենընը: Նաիրա Զոհրաբյանն անհրաժեշտ է համարել նաև այդ ընտանիքներին սոցիալական և բժշկական ծառայության տրամադրումը:
Ջեյն Բյուքենընը նշել է, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մշտապես կարող է ստանալ «Հյուման Ռայթս Ուոչ» կազմակերպության իրենց բաժանմունքի խորհրդատվական աջակցությունը թե՛ համապատասխան օրենքի մշակման, թե՛ նման հաստատություններից երեխաներին իրենց ընտանիքներ տեղափոխելու և այնտեղ պահելու գործում ռեսուրսների ճիշտ տեղաբաշխման հարցերում: