Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախը գերազանցել է բոլոր թիմերի և կազմակերպիչների սպասելիքները: Այս մասին այսօր Conifa Artsakh-ի մեդիա կենտրոնում լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ ասել է Conifa-ի համահիմնադիր և նախագահ Պեր-Անդերս Բլինդը, տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
«Այս առաջնությանը ձեռք բերած կազմակերպչական փորձը կօգնի մեզ հետագայում ավելի լավ խաղեր կազմակերպելու համար: Իսկապես, շատ հետաքրքիր ու ֆանտաստիկ առաջնություն էր կազմակերպված: Այսպիսի կազմակերպվածության բարձր մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ ու հիանալի մարդիկ, որի ականատեսը եղանք Արցախում: Մեզ համար կարևոր էին զգացումնքներով առատ ու խանդավառությամբ լի ժողովրդի երկրպագությունն ու ակտիվ ներկայությունը խաղերին: Ես վստահ եմ, որ աշխարհի խաղերը մի օր էլ կկազմակերպվեն Արցախում:
Կաշխատենք աշխարհի տարբեր երկրներից շատ մարդիկ բերել Արցախ: Այն երկրների հավաքականները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն եկել այստեղ՝ մասնակցելու առաջնությանը, թող վստահ լինեն, որ մարդիկ այստեղ ապրում են ապահով, սահմաններն անառիկ են և պատրաստ են գրկաբաց ընդունելու աշխարհին: Ընդհանուր առմամբ, բոլոր թիմերն էլ բավականին պատրաստված ու լավ վիճակում էին: Արցախի ֆուտբոլի թիմը ճիշտ ուղու վրա է, բայց առավել բարձր մակարդակով ներկայանալու համար անհրաժեշտ է, որ թիմի յուրաքանչյուր անդամ իր ուժերի ներածին չափ աշխատի՝ ցանկալի արդյունքի ու հաջողությունների հասնելու համար: Որոշակի պատճառներից ելնելով՝ մի քանի հավաքականներ այդքան էլ լավ խաղ չցուցադրեցին: