|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Համաշխարհային հանրությունը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ. Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ կապված Իսրայելի վրա Իրանի հարձակման հետ։
«Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի իրական սպառնալիքից։ Ես կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական բախումների Մերձավոր Արևելքի բազմաթիվ ճակատներում: Ես բազմիցս ընդգծել եմ, որ ոչ տարածաշրջանը, ոչ աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ նոր պատերազմ»,- ասվում է հայտարարության մեջ: