|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սահմանադրական դատարանի դատավորի տեղի համար առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանից Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դրական տպավորություն է ստացել: Լրագրողներն այսօր Միրզոյանից խորհրդարանում հետաքրքրվեցին` ինչո՞ւ մեկ տարի շարունակ խորհրդարանականները չեն կարողանում դատավոր ընտրել: Ի պատասխան` նա ընթացակարգը ներկայացրեց` նշելով, որ թեկնածուներ են ներկայացվում, ելույթ ու հարցուպատասխան է լինում, ինչից հետո պատգամավորներն իրենց ստացած տպավորությունն արտահայտում են քվեարկությամբ: «Օրինաչափություն տեսնելու անհրաժեշտություն առայժմ չեմ տեսնում»,- ասաց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ այն կարծիքին չէ, թե ԱԺ նախագահը պետք է հայտարարություն անի ՍԴ որևէ անդամի վերաբերյալ, այդ թվում` ՍԴ նախագահին: «Եթե «Իմ քայլի» վերաբերմունքից եք հետաքրքրվում, հարցրեք դա խմբակցությունից»,- հավելեց նա: