կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 15:26
Արցախ

Այդպիսի քայլի գնացողները «մուտիլովչիկներ» են. Ծառուկյանը` ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի մեքենան և տունը հրդեհելու մասին

Այդպիսի քայլի գնացողները «մուտիլովչիկներ» են. Ծառուկյանը` ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի մեքենան և տունը հրդեհելու մասին

Քաղաքապետն աշխատող է, իր գործն ապացուցած էր. սա եղավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատասխանը լրագրողների հարցին, թե ԲՀԿ-ն ինչո՞ւ բացահայտ չառաջադրեցին Վահագն Գևորգյանին: «Քաղաքապետը վայելում է իմ աջակցությունը, բայց դրա կարիքը չկար, որ ես գնայի, աջակցեի նրան: Որ կարիքը լիներ, կանեի: Առանց իմ անվան է հաղթել: Բայց Ծառուկյանը մասնակցե՞լ ա քարոզարշավին: Որ ես մասնակցեի, պատկերացնո՞ւմ եք ինչ` կլիներ»,- հավելեց նա:

Լրագրողներից մեկի հիշեցմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասում է` հեղափոխությունն այդպես էլ Աբովյան չհասավ, Ծառուկյան այսպես արձագանքեց.  «Իսկ վարչապետի ասածն ինչի՞ չեք ասում, մարզպետինն եք ասում: Վարչապետն ասաց՝ հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»:

Ինչ վերաբերում է ընտրությունների նախորդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենայի և տան մի հատվածի հրդեհմանը, Ծառուկյանն ընդգծեց` ուրախ կլինեն, որ դա բացահայտվի, իսկ եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն:

«Մեղավորները պետք է բացահայտվեն, այդպիսի քայլի գնացողները «մուտիլովչիկներ» են, որ երբ 7 երեխա է քնած, նման բան են արել: Արհեստական սարքել են: Դա շինծու սարքած գործ էր: Ինձ թվում է՝ այսօր կամ վաղը դա պետք է բացահայտվի, եթե՝ ոչ, ապա իրավապահ մարմինները իրենց տեղում չեն: Վարչապետը պետք է պարտադրի, որ այդ գործը բացահայտվի»,- նշեց նա: