|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի թափուր անդամի ընտրությանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր քննարկում են ՍԴ անդամի ընտրության հարցը: Առաջարկվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցությունը Արթուր Վաղարշյանի թեկնածությանը դեմ քվեարկելու որոշում չունի»,- ասաց Սիմոնյանը:
Դիտարկմանը` մամուլում լուրեր են շրջանառվում, թե հերթական անգամ որոշել են չընտրել ՍԴ անդամին, նա պատասխանեց. «Տեսնում եք` ինչ ակտիվ քննարկումներ են ընթանում: Եթե տենց որոշում լիներ, ո՛չ կքննարկեինք, ո՛չ հարց կտայինք, ո՛չ էլ ժամավաճառությամբ կզբաղվեինք: Նման որոշում չկա: Մենք ընտրությունը կատարում ենք ըստ թեկնածուի տված պատասխանների, կենսագրության»: