կարևոր
1717 դիտում, 13 ժամ առաջ - 2025-03-20 11:21
Հասարակություն

ՔՊ-ական պատգամավորները բարձրագույն կրթություն չունեն, իսկ բուհ չավարտած ուսուցիչներին աշխատանքից ազատում են. ահազանգ

ՔՊ-ական պատգամավորները բարձրագույն կրթություն չունեն, իսկ բուհ չավարտած ուսուցիչներին աշխատանքից ազատում են. ահազանգ

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ահազանգում է Նիկոլական աղաղաղակող խտրականության մասին.

«Տավուշի մարզի սահմանամերձ 6 բնակավայրերի(որոնք 1000-ից ավել բնակչություն ունեն) վարչական ղեկավարներ օրենքի ուժով պաշտոնից ազատվել են, քանի որ բուհի դիպլոմ չունեն, իսկ Հայաստանի մայր բուհի ավարտական կուրսից վտարված Նիկոլ Փաշինյանը գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն է զբաղեցնում։

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների թվով 55 ուսուցիչ աշխատանքից ազատվել է, քանզի ունեն միջնակարգ մասնագիտական կրթություն, բուհի դիպլոմ չունեն։ Հիմա Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցներում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան, նույնիսկ հայտարարված մրցույթներով դրանք հնարավոր չի լինում լրացնել։ Աշխատանքից ազատված, միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող, մանկավարժական կրթությամբ ուսուցիչների մեծամասնությունը երկար տարիների մանկավարժական հաջող աշխատանքի փորձ ուներ։

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՔՊ-ական պատգամավոր, մասնագիտությամբ բուժքույր Հռիփսիմե Հունանյանը,ով բուհ չի ավարտել։ Աժ ՔՊ-ական պատգամավորների մեջ կան բարձրագույն կրթություն չունեցողներ։ Եվ նրանք պետք է Հայաստանի համար կարևոր որոշումներ կայացնեն, դիրքորոշում արտահայտեն, երբ դրա համար բավարար գիտելիքներ , մասնագիտական ունակություններ չունեն։ Սա Նիկոլական աղաղաղակող խտրականություն է»։