|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է բանաձև, ըստ որի` Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պարագայում Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ կկիրառվեն, որոնցից մեկը Ֆ-35 կործանիչների ծրարգրից դուրս մղումն է. հաղորդում է diken.com.tr կայքը:
Բանաձևում կոչ էր արվում, բացի կործանիչների ծրագրից դուրս մղելուց, CAATSA-ի (Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին օրենք, որը կիրառվում է Իրանի, Հս. Կորեայի և Ռուսաստանի դեմ) շրջանակում կիրառել պատժամիջոցների ամբողջական փաթեթը:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը նշել է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը նահանջել է, և Էրդողանը մտերմացել է Պուտինի հետ: «Այս բանաձևը քննադատում է Էրդողանի ավտորիտար ռեժիմը, կոչ անում չեղարկել ռուսական համակարգերի մատակարարումից: Անշուշտ, նրանք ցանկանում են, որ մենք վաճառենք մեր համակարգերը, սակայն դա չենք անի, մինչև ռուսական համակարգերի մատակարարումը չեղյալ չհայտարարվի: Երկուսը մեկում չի լինում: ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող ռուսական սարքավորումներ գնել»,- նշել է դեմոկրատ Էնգելը: