|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Հունաստանի վարչապետի պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը, որն օրեր առաջ հրաժարական էր տվել` արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար, կառավարությունում ԱԳՆ, ՊՆ ղեկավարների և ԳՇ պետի մասնակցությամբ նիստում հայտարարել է, որ Թուրքիայի` Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներ իրականացնելու պատճառով պատրաստվում է դիմել ԵՄ` Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար. հաղորդում է ensonhaber.com կայքը:
«ԵՄ գագաթնաժողովից առաջ Կիպրոսի նախագահի հետ համակարծիք ենք: Այսպես` եթե Թուրքիան շարունակի իր գործողությունները Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում, Թուրքիայի դեմ, ներառյալ պատժամիջոցների վերաբերյալ, թող որոշումներ կայացնեն: Հունաստանի և հունական բնակչության ինքնիշխանության իրավունքների ոտնահարումն իր հետևանքները կունենան»,- նշել է Ցիպրասը: