կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 17:36
Տարածաշրջան

ԵՄ-ն այսօր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշում կկայացնի. Ավստրիայի ԱԳՆ ղեկավար

ԵՄ-ն այսօր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշում կկայացնի. Ավստրիայի ԱԳՆ ղեկավար

Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը անդրադարձել է ԵՄ-ի` Թուրքիայի կիպրոսյան ջրերում որոնողական աշխատանքների վերաբերյալ դիրքորոշմանը. հաղորդում է «Սպուտնիկի» թուրքական ծառայությունը:

Բրյուսելում տեղի ունեցող` ԵՄ ԱԳՆ ղեկավարների ժողովի շրջանակներում ելույթի ժամանակ Շալենբերգը հայտարարել է. «Այսօր Թուրքիայի դեմ մի շարք կանխարգելիչ քայլեր կձեռնարկենք: Եվրոպական ներդրումային բանկի միջոցով Թուրքիային կտրվեն ավելի քիչ ֆոնդեր և վարկեր, ավիացիոն համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կդադարեցվեն: Այլ պատժամիջոցներ էլ են հնարավոր»:

Գերմանիայի` եվրոպական հարցերով պատասխանատու-նախարար Մայքլ Ռոթը հայտնել է, որ ԵՄ-ն համակարծիք է թուրքական հորատող նավի` Կիպրոսի ջրային սահմաններում իրականացվող գործողությունների վերաբերյալ Կիպրոսի տեսակետին: «Թուրքիայի սադրիչ գործողությունները մեզ` բոլորիս համար անընդունելի են: Մենք Կիպրոսի կողքին ենք: Մենք գտել ենք համապատասխան հավասարակշռություն ստեղծելու մարտավարությունը` պատժամիջոցներ: ԵՄ-ն պետք է մոտ ժամանակներս խորհրդակցություն անցկացնի: Թուրքիան գիտի, որ վտանգի տակ է: Մեր նպատակը Կիպրոսը խաղաղ պայմաններում միավորելն է»,- նշել է նա:

Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Պեկկա Հաավիստոն էլ նշել է, որ այս խնդիրը պետք է լուծվի միայն դիվանագիտական ճանապարհով: