|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՅԴ Բիւրոյի բազմամեայ ներկայացուցիչ, Արցախեան ազատամարտի կազմակերպիչներից Հրանտ Մարգարյանն իր մանկահասակ թոռների հետ Ազատութեան հրապարակում զբոսնելիս հարձակման է ենթարկվել մոլագար ամբոխի կողմից։
Անհանդուրժողականութեան ու թշնամանք տարածելու` իշխանութեան անպատասխանատու կոչերն ու ատելութեան խօսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։ Փողոցային խուժանն արդեն իշխանութիւնների կարգախօսները դարձրել է իր վարքի կանոն:
Ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ կատարուած այս անվայել ամբոխավարական կերպար կրող արարքը և անւանակոչումները նաև ուղղուած է Դաշնակցութեան ամբողջ ընտանիքին: Նմանօրինակ ամբոխային վարքագիծ ունեցող պոռթկումները նաև հարուած են ժողովրդավարական սկզբունքներին, նաև մեր ազգային արժէքներին:
Ժամանակն է, որ Հայաստանի իշխանութիւնները սթափւեն և զուսպ գտնւեն իրենց արտայայտութիւնների մէջ, զերծ մնալով թշնամական մթնոլորտի սերմանումից:
Պահանջում ենք անյապաղ պատասխանատւութեան կանչել այս արարքների դերակատարներին ու հորդորող անձնաւորութիւններին, եւ զանոնք պատժել օրէքի համապատասխան յօդուածով:
ՀՅԴ Անգլիա, 19.05.2019