Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երևանում մեկնարկել է Եվրոպայի` մինչև 17 տարեկանների 2013/2014 թթ. առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի հավաքականը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում առաջին հանդիպումն անցկացրեց Անգլիայի ընտրանու հետ և պարտվեց խոշոր հաշվով` 0:4:
Հանդիպման մեկնարկից երկու րոպե անց գոլի հեղինակ դարձավ Պատրիկ Ռոբերթսը: 32՚ հյուրերի առավելությունը կրկնապատկեց Ադամ Արմսթրոնգը: Խաղի 75՚ Դոմինիկ Սոլանկեն երրորդ գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը: 80-րդ րոպեին Ադամ Արմսթրոնգը դարձավ դուբլի հեղինակ և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը` 0:4:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը խաղի վերջնամասում կարող էր դառնալ հրաշալի գոլի հեղինակ, սակայն դարպասաձողը փրկեց հյուրերին:
Հայ պատանիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 26-ին` ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: