Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին 168.am-ը գրավոր տարբերակով հարցեր էր ուղղել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ միասին մասնակցել էիք Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկային ծառայության մեկնարկին նվիրված տոնական արարողությանը։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում նշել էիք, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ոստիկանական բարեփոխումներին, որոնք ՀՀ իշխանությունների կողմից թմբկահարվում են: Կխնդրեինք, որպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, որպես Հայաստանում բարեփոխումների և հատկապես ոստիկանության բարեփոխումների աջակցող կողմ, գնահատեք այսօր ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության կիրառած ուժի համարժեքությունը: Տրամադրել ենք երկու դրվագի տեսանյութ, սակայն նմանատիպ տեսանյութերն այսօր բազմաթիվ են եղել։
ԵՄ պատվիրակությունն այս հարցն արդեն ուղղել է իշխանություններին՝ ընդգծելով, որ կարևոր է ապահովել, որպեսզի ոստիկանները զերծ մնան անհամաչափ ուժի գործադրումից։ Ինչպես հայտնի է ԵՄ պատվիրակությանը, նշված երկու գործերով Գլխավոր դատախազությունը նախաձեռնել է հետաքննություն։ ԵՄ պատվիրակությունը սերտ կապի մեջ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և ուշադիր հետևում է իրավիճակին։
Առավոտվանից ընդդիմության կողմից նախաձեռնած բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունն աննախադեպ ուժեր էր մոբիլիզացրել: Կորյուն-Հերացի փողոցների հատվածը բացելու համար ակցիայի վայր խուժեցին սև դիմակներով կասկածելի անձինք: Ազատությունից հնարավոր անօրինական զրկումը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է՝ ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: 168.am-ը ոստիկանությունից փորձել էր ճշտել՝ արդյո՞ք սև համազգեստով, սև դիմակներով անձանց խումբը կապ ուներ ոստիկանության հետ, և եթե ուներ, ո՞ր ստորաբաժանումն էին ներկայացնում վերջիններս, սակայն ոստիկանության լրատվականից չմեկնաբանեցին: Ինչպե՞ս կգնահատեք այս փաստը, որը ևս կա տեսանյութերում։
Իրավապահ մարմինները և ոստիկանական ուժերը պետք է հարգանք ցուցաբերեն բոլոր համապատասխան օրենքների նկատմամբ և դրանց համապատասխան դրսևորեն վարվելակերպ։ Իրավունքի գերակայության նկատմամբ հավատարմությունը վերաբերելի է ոստիկանությանը ճիշտ այնքանով, որքանով հասարակության յուրաքանչյուր անդամին։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղված ԵՄ աջակցությունը, ի լրումն այլ հարցերի, կենտրոնացել է նաև քաղաքականության վարման վրա և ոստիկանության գործողությունների համապատասխանությանը իրավունքի պահանջներին:
Աղբյուրը՝ 168.am