|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունվարի 23-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռկվել:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող (մուտքը՝ Սևանի փողոցի կողմից) «Մանդարին Կոսմետիկա» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Մ. Ս.) պահեստում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.54-ին, մարվել՝ 11.15-ին: Այրվել է պահեստավորված կոսմետիկական արտադրանք (մոտ 12 քմ տարածքում):