Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը:
Քանի որ այս տարվա ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում ջրմուղի աշխատակցի անվան տակ մի շարք ավազակային հարձակումներ էին կատարվել, մասնավորապես` երեքը՝ Կենտրոն, երկուսը՝ Մալաթիա-Սեբաստիա և մեկական դեպք՝ Ավան, Արաբկիր և Աջափնյակ համայնքներում, ոստիկանները կասկածել են, որ հնարավոր է՝ այդ դեպքը նույն շարքից է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, անմիջապես մեկնելով ահազանգի հետքերով՝ ոստիկանության աշխատակիցները հետապնդել են ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողին, որը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը:
Ոստիկանները նախազգուշական կրակոցից հետո վնասազերծել են նրան: Կասկածյալը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է վիրահատության, սակայն, գիտակցության չգալով, մահացել է:
Պարզվել է, որ նա 1981 թ. ծնված Արման Ենգիբարյանն է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: