Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցների անցկացնելու երկու փորձ են կանխել:
Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Մեղրիի սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում Իրանից Հայաստան ժամանող բեռնատար տրանսպորտային միջոցի խուզարկության ընթացքում վարորդի անձնական իրերի մեջ հայտնաբերել են պլաստիկ փաթեթ, որում եղել է 16 դեղահաբ, որոնք ենթադրաբար պարունակում են «Մեթադոն» տեսակի թմրանյութ: Հայտնաբերվածի ընդհանուր քաշը 3.6 գրամ է:
Հայաստան մուտք գործող մեկ այլ տրանսպորտային միջոցի խուզարկության արդյունքում էլ Շվեյցարիայի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 4 պլաստիկ՝ 10 դեղահաբով, որոնք ենթադրաբար պարունակում են «Տրամադոլ» տեսակի թմրանյութ ընդհանուր 4 գրամ քաշով, թափանցիկ գույնի հեղուկով սրվակ, ինչպես նաև 12 սպիտակ դեղահաբ, որոնք ենթադրաբար պարունակում են «Կոդեին» տեսակի թմրամիջոց:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտնաբերված իրերը Հայաստանի օրենսդրությամբ համարվում են թմրամիջոցներ, որոնց ներմուծումը ՀՀ տարածք արգելված է: Ձերբակալված քաղաքացիները սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրականացված հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու համար: