Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը:
Այսպես, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնությունը չպարզված անձն ապօրինի ձեռք է բերել տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափերով «Հաշիշի յուղ» և խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ, ապա` դրանք հիշյալ քրեակատարողական հիմնարկում իրացնելու նպատակով, ապօրինի տեղափոխել է ՔԿՀ-ի վարչական տարածք, պահել հսկիչ անցագրային կետի սանհանգույցի սենյակում գտնվող լվացարանի հետնամասում: Նշված անձն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նույն օրը թմրամիջոցները հայտնաբերվել են «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցների կողմից:
Դեպքի առթիվ «Վանաձոր» ՔԿՀ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:
Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: