|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Անցած հանգստյան օրերին «Ագարակ» սահմանային անցակետում Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության ծառայողները կանխել են թմրամիջոցների սպօրինի ներկրման երկու դեպք: Այս մասին տեեկացնում են վարչության լրատվական ծառայությունից։
Առաջին դեպքում արգելված միջոցները հայտնաբերել է ծառայողական շունը՝ մեքենայի սրահում, երկրորդ դեպքում թմրանյութեր են հայտնաբերվել հագուստի վրա հատուկ կարված, գաղտնի գրպանից։ Երկու դեպքում էլ թմրամիջոցների ներկրման փորձ կատարել են Իրանի քաղաքացիներ, որոնք Հայաստան էին գալիս` տոնելու Նովրուզը։
Սահմանապահների կողմից առգրավված միջոցներն ուղարկվել են փորձաքննության։
Հայաստանի իրավապահ մարմիններն իրականացնում են միջոցառումներ այս միջադեպերի բոլոր մանրամասները պարզելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։