| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՊԵԿ-ը դեռևս նախորդ տարի իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով ստուգումներ է իրականացրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող գազալցակայաններում և վարչական ակտ նշանակել։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ ՊԵԿ-ի գործողությունները Գագիկ Ծառուկյանը կարող է որպես քաղաքական հետապնդում մեկնաբանել, նա պատասխանեց. «Մեր գործողությունները որևէ քաղաքական ենթատեքստ չեն պարունակում, և պարոն Ծառուկյանի ընտանիքին պատկանող գազալցակայանների վերաբերյալ դեռևս նախորդ տարի ենք գործողություններ իրականացրել: Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններն այն 33 կազմակերպությունների թվում են, որոնց վերաբերյալ մենք մեր ակտերը, արձանագրությունները դեռևս անցյալ տարի ենք ամփոփել: Պարոն Ծառուկյանին պատկանող կազմակերպությունների մենեջմենթն, իր իրավասության շրջանակներում, բողոքարկել է, այսինքն՝ Ծառուկյանին պատկանող կազմակերպությունների մենեջմենթի և մեր անհամաձայնությունները տեղափոխվել են դատական համակարգ»:
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ վերը նշված 33 ընկերությունների հետ կապված «ծավալային խնդիր» է եղել, այսինքն՝ գազալցակայաններում արձանագրվել են իրացված գազի իրական ծավալների խախտումներ:
Անդրադառնալով նոր սերնդի ՀԴՄ–ների տրամադրմանը` Անանյանն ասաց, որ հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ ունեն, ուստի այն հարկ վճարողները, որոնք հին սերնդի ՀԴՄ–ներ ունեին, բայց նրանց հայտը բավարարվել էր և չեն գնացել ստանալու, այդ հայտերը հետ են կանչելու և առաջնահերթ կարգով սարքերը տրամադրելու են այն հարկ վճարողներին, որոնք նոր են գրանցվել ու ընդհանրապես ՀԴՄ սարք չունեն: