Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Միացյալ Թագավորությունը կմասնակցի Եվրոպական խորհրդանական ընտրություններին` չնայած կառավարության` Brexit-ի գործարքի հետ հույսեր կապելուն: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` վկայակոչելով երկրի վարչապետի դե ֆակտո տեղակալ Դևիդ Լիդինգթոնի խոսքերը:
Քվեարկության անցկացումը նախատեսված է մայիսի 23-ին, բայց վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ Միացյալ Թագավորությունը հնարավոր է չմասնակցի, եթե պատգամավորներն առաջին հերթին համաձայնեն Brexit-ին:
«Ցավալի է, որ հնարավոր չի լինի ավարտել Brexit-ի գործընթացը, իսկ մինչ այդ Միացյալ Թագավորությունն օրինականորեն ստիպված է մասնակցել ընտրություններին»,- ասել է Դևիդ Լիդինգթոնը:
Նա նաև հավելել է, որ կառավարությունը կփորձի գործընթացի հետաձգումն իրականացնել «ինչքան հնարավոր է կարճ ժամկետով»:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի`Եվրամիությունից դուրս գալու վերջնաժամկետ էր սահմանվել մարտի 29-ը, սակայն խորհրդարանը չէր համաձայնել որևէ գործարքի, որի հետևանքով էլ Եվրամիությունը նոր վերջնաժամկետ էր սահմանել` հոկտեմբերի 31-ը: