|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին` կոչ անելով Ուկրաինայի յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Ուղերձն ուղարկվել է ИТАР-ТАСС-ին:
«Որպես նախագահ, ով մտքերով և հոգով ձեզ հետ է, կոչ եմ անում Ուկրաինայի յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացու` թույլ չտալ ինքնակոչներին օգտագործել իրեն: Ուկրաինայի կազմում յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի որոշման վերաբերյալ հանրաքվեի անցկացում պահանջեք: Միայն համաուկրաինական հանրաքվեն կարող է զգալիորեն կայունացնել քաղաքական իրավիճակը և պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը»,- ասվում է ուղերձում: