Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-05-05 06:45
Արցախ

Եռատոնին ընդառաջ

Եռատոնին ընդառաջ

Արցախում պատրաստվում են Եռատոնին: Հանրապետության մայրաքաղաքում եւ տարբեր բնակավայրերում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ փողոցներն են մաքրվում, կանաչապատվում, զարդարվում տարբեր պաստառներով ու դրոշներով։

Իսկ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու սպորտի պետական կոմիտեն մարզամշակութային միջոցառումներ են կազմակերպում. մայիսի 8-ին տեղի կունենա Եռատոնին նվիրված հանդիսավոր ժողովը, իսկ մայիսի 9-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում կանցկացվի տոնական գլխավոր համերգը՝ արցախյան եւ հայաստանյան երգիչների ու խմբերի մասնակցությամբ։